Ձերբակալվել է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Պատճառը դեռ հայտնի չէ։ Նշենք, որ Գարիկ Գալեյանը հայտնի է հակաիշխանական հայացքներով, իսկ «Որդիների կանչ» ՀԿ-ն, որի անդամ է Հալեյանը, երեկ՝ սեպտեմբերի 8-ին հայտարարեց Երևանի ավագանի ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքին սատարելու մասին։
ՀԿ անդամները այս պահին հավաքվում են ՔԿ մոտ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը