08 09 2023

Անթույլատրելի են հայ և ռուս ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը. Զախարովա



ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Հայաստանում առաջին հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած իրադարձություններին: Նա կոչ է արել չտրվել սադրանքներին՝ վստահություն հայտնելով, որ երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր ապագան կդիմանա այդ ամենին։

 «Մեր փոխգործակցության հիմքում և՛ անկեղծ քաղաքական երկխոսությունն է բոլոր մակարդակներում, և՛ փոխշահավետ տնտեսական համագործակցությունը, և՛ ճյուղավորված հումանիտար համագործակցությունը:

Տասնամյակներ շարունակ Մոսկվան և Երևանը արդյունավետ համագործակցել են։ Մենք օգնել ենք եղբայրական հայ ժողովրդին ամենադժվար պահերին։ Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի անձնական մասնակցության շնորհիվ 2020 թվականի պատերազմը դադարեցվեց։ Ռուսաստանի նախագահը բոլոր ջանքերը գործադրեց, որ ստորագրվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ամուր հիմք դարձավ խաղաղության հասնելու, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի համար:

Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը մշտապես և անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ում դաշնակցի ճակատագրով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ