Պետք է կրել պատասխանատվություն և մեղքն ուրիշի վրա չգցել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին, նաև խոսքերը, թե անվտանգության ոլորտում միայն մեկ երկրից կախվածությունը ռազմավարական սխալ է։
«Ամփոփելով այս բոլոր հայտարարությունները՝ կասեմ, որ պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել՝ դա անելով անվերջ և ամեն առիթով։
Պետք է ստանձնել սեփական պատասխանատվությունը և մեղքը կամ պատասխանատվությունը ուրիշի վրա չգցել: Հենց դրանում է քաղաքական գործչի, պետական գործչի և երկրի շահերի մասին չմտածող անձի տարբերությունը։ Հակառակ դեպքում՝ դա մի քիչ նման է վատ պարողի մասին պատմությանը»,- ասել է Զախարովան։
«Սա հանրային հռետորաբանություն է՝ շատ մոտ, գիտե՞ք, բռիությանը նմանվող մի ինչ-որ բանի, այն պարզապես չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին»
Այսպես մեկնաբանեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որն ասել էր, որ Զախարովայի հավաստիացումներն այն մասին, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհեթեթություն են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը