04 09 2023

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ առաջարկներին․ Մհեր Գրիգորյան

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ  առաջարկներին․ Մհեր Գրիգորյան

Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի նոր առաջարկներին։ Այս մասին սեպտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած Միջազգային արբիտրաժային կոնֆերանսի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Իմ ունեցած տեղեկություններով դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ  Հայաստանի վերջերս փոխանցված առաջարկներին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել  Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  իր նոր առաջարկները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ