Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։ Այս մասին սեպտեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցած Միջազգային արբիտրաժային կոնֆերանսի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Իմ ունեցած տեղեկություններով դեռևս արձագանք չկա վերջին առաջարկի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջերս փոխանցված առաջարկներին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը