02 09 2023

Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը. Փաշինյան

Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը. Փաշինյան

Չենք ուզում կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, չնայած   Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են կապել և  անընդհատ այդ հարցն առաջ են բերում, La Repubblica-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, որ պետության անվտանգությունը կախված է հարևան երկրների հետ հարաբերություններից։

«Մենք կարևոր ենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Դա շատ կարևոր հարց է Հայաստանի համար, և Անկարա կատարած իմ վերջին այցի և Թուրքիայի նախագահի հետ իմ ունեցած շփումների արդյունքում ես տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը»,- ասել է Փաշինյանը։

Գործընթացում, նրա խոսքով,  կան հնարավորություններ, բայց նաև բարդություններ:

«Այդ բարդությունների մեջ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ահա՝ այսպիսի որակը»,- Ադրբեջանին է, այնուամենայնիվ, հիշատակել Փաշինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ