Արցախը մեր ինքնիշխանության, մեր սահմանադրության հիմքում է, իսկ այս իշխանությունը մենակ է թողել Արցախը: Այս մասին Ազատության հրապարակում ի աջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաքվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Ոչ մի հայ ղեկավար իրավունք չունի հանձնելու Արցախը, ոչ անցյալում, ոչ հիմա, ոչ էլ ապագայում, ոչ ոք նրանց մանդատ չի տվել: Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե Արցախը հանձնում եմ, որ Հայաստանը պաշտպանեմ, սուտ է դա: Արցախը հանձնողը վաղը Հայաստանն է հանձնելու, հանձնելու է այս հրապարակը: Այսօրվա հայրենիքը մենք ստացել ենք, քանի որ խաղաղություն ենք պարտադրել, խաղաղությունը մուրալով չի լինում: Մենք պետք է անտարբեր չլինենք, ամեն ինչ կախված է մեզանից: Այսօր պայքարը գնում է մի քանի ճակատներով: Դրանցից մեկը «Հայաքվեն» է, դուք բոլորդ պետք է տեր կանգնի ստորագրությանը, պետք է այդ օրը բոլորդ ներկա լինեք Ազգային ժողովի դիմաց»,-ասաց նա:
Ավետիք Չալաբյանի ելույթը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը