27 08 2023

Գալով հանրահավաքի դուք ցույց եք տալիս Արցախին, որ նա մենակ չի. Խաչատուր Գրիգորյան

Գալով հանրահավաքի դուք ցույց եք տալիս Արցախին, որ նա մենակ չի. Խաչատուր Գրիգորյան

Խաչատուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

14 պատճառ 

սեպտեմբերի 2-ին ժամը 18:00-ին 

Ազատության հրապարակում ներկա գտնվելու՝

- հանրահավաքը նվիրված է Արցախին, 

եթե մենք անտարբեր չենք, ապա դա պետք է ցույց տանք նախ ինքներս մեզ,

- Արցախի մեր հայրենակիցներն ուշադիր հետևում են Երևանում կատարվող ցանկացած իրադարձության: 

Գալով հանրահավաքի դուք ցույց եք տալիս Արցախին, որ նա մենակ չի,

- եթե Արցախին նվիրված հանրահավաքը բազմամարդ է լինում, աշխարհն էլ է դա նկատում և խոսքը "միջազգային հանրության" մասին չէ, այլ որոշում կայացնող կենտրոնների,

- ուժային կենտրոններն օգնում են նրանց, ով ունի կամք, ունի նպատակ, ունի երազանք, պատրաստ է նեղություն կրի իր երազանքի, նպատակի իրագործման համար, դա նման է այն բանի, որ ներդրողները ոչ նվիրված հիմնադիրներով ստարտապներում գումար չեն դնում և հակառակը դնում են այն ստարտապների մեջ, որոնք որ իրենց նպատակին հասնելու համար շատ բաների են պատրաստ,

- գալով Ազատության հրապարակ դուք կհանդիպեք Ձեր նման ոչ անտարբեր, հոգատար մարդկանց, Ձեր հարազատներին և Ձեզ մենակ չեք զգա, հին ընկերներին կտեսնեք, նոր ընկերներ ձեռք կբերեք, սա ազգային networking-ի լավ տեղ է,

- գալով Ազատության հրապարակ մենք մեզ Մեծ Թիմ կզգանք, ամեն մեկս այդ Մեծ Թիմի մի մաս է, անբաժան մաս, դա մեծ հարստություն է, սա պետք է զգալ, դա մեծ հաճույք է,

- շատով Ազատության հրապարակում հավաքվելով մունք մեզ ուժեղ կզգանք (թեև ես ներկա չեմ լինի, բայց մեկ է ուժեղ կզգամ ինձ), մեր առաջ կանգնած խնդիրները հաղթահարելի կթվան և այդպես էլ կա դրանք հաղթահարելի են,

- եթե սեպտեմբերի 2-ին դուք ներկա գտնվեք Ազատության հրապարակում, ապա Ձեր խիղճը չի տանջի, որ կարող էիք գալ, բայց չեկաք, ամեն մեկս հաշիվ ենք, ամեն մեկիս ձայնը, ներկայությունը կարևոր է,

- բազմամարդ հանրահավաքի փաստն ինքն իրենով ինֆորմացիոն պատերազմում մեր տարած հաղթանակը կլինի, եթե գաք այդ հաղթանակը մերը կլինի, 

- բազմամարդ հանրահավաքի պարագայում #Արցախ, #հայ, #Հայք բառերը սոցիալական ցանցերում ավելի շատ կերևան, դա փափուկ ուժի օրինակ է,

- ամեն մի մեծ հաղթանակ սկսվում է փոքր հաղթանակներից, ինչի համար չտանել այս փոքր հաղթանակը, եթե դա մեզնից կխլի ընդամենը երկու-երեք ժամ ժամանակ, ներդրումն ու ստացված արդյունքը համեմատական չեն, ստացած արդյունքը շատ ավելի մեծ է,

- Արցախը Մեծ Հայքի տասներորդ նահանգն է, մունք իրավունք չունենք Արցախի համար չպայքարել, մենք չենք կարող դավաճանել ինքներս մեզ, սա պայքարի մի մաս է,

- անձամբ ես Ձեզ շատ շնորհակալ կլինեմ 

-Վերջին պատճառը նշելը թողնում եմ Ձեզ 

Փոստեք այս տեքստն ավելացնելով Ձեր ներկա լինելու պատճառը 

Սրտիկել և տարածելը շատ-շատ ողջունելի է, 

քանի որ մունք գտնվում ենք պատերազմի մեջ, իսկ պատերազմի ընթացքում ինֆորմացիոն պատերազմն անընդհատ պրոցես է, այն երբեք չի կանգնում: 

Մունք կանք, պիտ լինենք ու շատ շատանանք 

#Արցախ

#ՄեծՀայք

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ