24 08 2023

Ահա, մեր այսօրվա երկրի ճիշտ անվանումը՝ Հայաստանի Խայտառակապետություն. Ավետիք Իշխանյան

Ահա, մեր այսօրվա երկրի ճիշտ անվանումը՝ Հայաստանի Խայտառակապետություն. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է

Ադրբեջանը շրջափակել է Արցախը, գրավել Հայաստանի ահռելի տարածքներ, չի վերադարձրել մեր գերիներին, ովքեր տառապում են բանտերում, Հայաստանի  և Արցախի տարածքներից առևանգում և գերեվարում է մարդկանց, անընդհատ կրակում սահմանամերձ շրջանների ուղղությամբ, որի հետևանքով պարբերաբար ունենում ենք զոհեր, Հայաստանը համարում է արևմտյան Ադրբեջան։ Էլ որն ասեմ, էլ որը։

Եվ չնայած այս ամենին, Հայաստան են այցելում ադրբեջանցի զբոսաշրջիկներ, այստեղ ձեռք բերում անշարժ գույք, այն դեպքում, որ Ադրբեջան արգելված է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև այլ երկրներից հայկական ծագումով մարդկանց, ինչպես նաև հայանպաստ դիրքորոշում ունեցող օտարերկրյա գործիչների մուտքը։

Զուգադիպությու՞ն է, արդյոք, որ նույն գործիչների մուտքն արգելված է նաև Հայաստանում՝ Կոնստանտին Զատուլին, Վիկտոր Կրովոպուսկով։Հիշենք նաև սփյուռքահայ գործիչների մուտքի արգելքը։

Իհարկե, սա պատահականություն չէ, այլ հատուկ մշակված  ազգակործան ծրագիր, որի անունն է «խաղաղություն» և որն ունի եռահեղինակներ՝ Էրդողան-Ալիև-ՀՀ վարչապետ կոչեցյալ, դավաճան։
Ահա, մեր այսօրվա երկրի ճիշտ անվանումը՝ Հայաստանի Խայտառակապետություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ