22 08 2023

Ողջունում ենք Փաշինյանի համարձակությունը, որ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Բելգիայի ԱԳՆ



Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր երկիրը մտահոգված է ԼՂ խնդրի շուրջ լարվածության կապակցությամբ։

«Միակ ճանապարհը այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար՝ բանակցություններն ու կոմպրոմիսներն են, եթե նույնիսկ դա դժվար է։ 2023 թվականին, մասնավորապես Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում պայմանավորվածությունները դրական առաջընթաց են: Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների տարածքային ամբողջականությունները և ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել», - նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ