21 08 2023

Դատարանում քննվում է հայ ժողովրդի պատվի և արժանապատվության հարցը․ Ավետիք Իշխանյան

Դատարանում քննվում է հայ ժողովրդի պատվի և արժանապատվության հարցը․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆԻ
Նարինե Ասատրյանի գործը մտել է դատարան։ Տիկնոջը սպառնում է ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով։ Հիշեցում․ Նարինե Ասատրյանը ս․թ․ ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում անձրևանոց նետեց, Արցախն ուրացած, վարչապետ կոչեցյալի ուղղությամբ։Ի տարբերություն, քպ-ական ողորմելի ստրուկների, Նարինե Ասատրյանը ներկայացնում է հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Նարինե Ասատրյանի պաշտպանությունը պետք է դիտարկել այս տեսանկյունից՝ դատարանում քննվում է հայ ժողովրդի պատվի և արժանապատվության հարցը։
Ուստի, Նարինե Ասատրյանի պաշտպանությամբ պետք է հանդես գան բոլոր նրանք, ովքեր ունեն մարդկային և ազգային արժանապատվության զգացում։
Սույն գրառումը դիտարկել որպես առաջին քայլ, ի պաշտպանություն Նարինե Ասատրյանի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ