Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ընտրողների քվեները փոշիացնողները
Սեպետմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրե;լ 13 կուսակցություն և մեկ դաշինք։ Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կուսակցությունների համար 6 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 8 տոկոս: Պարզ է, որ 13 կուսակցություններից ևմեկ դաշինքից անցողիկ շեմը հաղթահարելու է 3, առավելագույնը՝ 4 քաղաքական ուժ։ Այդ դեպքում ինչո՞ւ են ընտրություններին մասնակցում , ընտրական մեծ ծախսեր անում այն կուսակցությունները ,ովքեր 1-2 տոկոս քվե են ստանալու, որտեղի՞ց են այն փողերը, որ նրանք ծախսելու են ընտրությունենրի կազմակերպչական գործերի, քարոզչության, վստահված անձանց և այլնի համար։ Կարելի է ենթադրել, որ այդ փողերն օրվա իշխանությունը, և դրա հետ կապված օլիգարխներն են այդ չանցողիկ կուսակցություններին թաքուն տալու, որ նրանք ընտրություններին մասնակցելով՝ փոշիացնեն ընտրողների ձայները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը