10 08 2023

Խնդիրներ չե՞ք տեսնում, ամեն ինչ նորմա՞լ է․ Արսեն Ջուլֆալակյան

Խնդիրներ չե՞ք տեսնում, ամեն ինչ նորմա՞լ է․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը գրում է.

«Ռուսերենում հայտնի (անտրամաբանական)խոսք կա՝ «бьёт, значит любит»-«Ծեծում է, նշանակում է, սիրում է»:

Հիմա դա լավագույնս կիրառվում է Հայաստանում: քպ կոչվող խմբակը, որն այս պահին Հայաստանում իշխանություն է համարվում, իր վարչապետացուով «ծեծում է» Հայաստանին և հայ ազգին ինչքան կարող է և բնորոշում է դա որպես «բացառիկ սիրո դրսևորում հայրենիքի և ժողովրդի հանդեպ»...

Այդ խմբակի կարկառուն ներկայացուցիչներից մեկը նույն կերպ վարվում է մ/ք Երևանի հետ: Ընդ որում, չի խորշում տեղի-անտեղի ընդգծել իր երևանցի լինելու մասին: Ի՞նչ անի. նա էլ Երևանն է «կոպիտ սիրում»...
Իսկ եթե մի կողմ դնենք իրոնիան, խայտառակություն է ունենալ Երևանի սրտում բոլոր առումներով այլանդակ նման շինություններ: Ե՛վ երկիրը, և՛ մ/քը ավերում են, ինչքան հնարավոր է: Նույնիսկ պետության դեմք հանդիսացող պատմամշակութային բացառիկ արժեքները չեն «կանգնեցնում» նրանց այդ աղետալի գործունեությունից...

Շուտով կսկսվի քաղաքապետի քարոզարշավը, և անմեղ, միամիտ դեմքերով կգան ու կսկսեն հեքիաթներ պատմել, թե ինչքան են սիրում Երևանը և ինչեր են անելու մ/քի համար, եթե ընտրվեն:
հ.գ.1 նկարներում «կինո Ռոսիայի» հատվածն է: Համեմատեք, թե ինչ ունեինք Խորհրդային Հայաստանի տարիներին և ինչի ենք վերածել այն Անկախ Հայաստանի օրոք:

հ.գ.2 Յուրահատուկ կերպով լուռ են ոլորտի հկ-րը: Ֆիրդուսի շուկա, Ռոսիա կինոթատրոն, ֆիզգոռոդոկ, Կոմիտաս, Սուրմալու... խնդիրներ չե՞ք տեսնում, ամեն ինչ նորմա՞լ է:

Թե՞ Հյուսիսային պողոտայից, պռոսպեկտի պուրակից, Աֆրիկյանների տնից հետո «հոգնել եք», կամ միգուցե՞ աշխատելու կարիք այլևս չկա, ապահովվա՞ծ եք,կուշտ:

Իսկ կարո՞ղ է նույն տեղից եք սնվում, ի՞նչ քպ-ն, և պայքարը բնավ արժեքային չէր...»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ