«Միանգամայան անհասկանալի են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատողությունները Լեռնային Ղարաբաղից ռուս խաղապահների դուրսբերման հարցի վերաբերյալ, հատկապես այսօրվա դրությամբ այնտեղ ստեղծված ծայրաստիճան բարդ մարդասիրական իրավիճակի ֆոնին»,- մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Սա պարոն Փաշինյանի ցանկությո՞ւնն է։ Ես չեմ հասկանում՝ ինչի մասին է նա խոսում։ Նա ցանականում է որ այդպե՞ս լինի: Բոլորին հայտնի է, որ մեր խաղաղապահներն իրականացնում են կարևոր գործառույթներ՝ գերիների փոխանակում, ականազերծում, միջադեպերի կարգավորում, մարդասիրական օգնության ցուցաբերում:
Մի՞թե ՀՀ ղեկավարության կարծիքով՝ այս գործունենությունն անպետք է, ոչ ցանկալի, և նրանք ցանկանում են որ այն չլինի:
Բառերի հետ ձեռնածություն անելը լավի չի հանգեցնում: Բարձրագույն մակարդակով մեկ անգամ չէ, որ ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներդրումը տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, շեշտադրվել է դրա գործունենության պահանջվածությունն իրավիճակի կարգավորման նպատակով:
Ուստի այս ամենը կասկածի տակ դնելու նման փորձերը մեծ հարցեր են առաջացնում՝ ի՞նչ նպատակով է սա արվում:
Եվ, ընդհանուր առմամբ, այն բանից հետո երբ ՀՀ ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական է ճանաչել, ջանքերի անբավարարության վերաբերյալ Ռուսաստանի հասցեին պահանջները կրկնակի անտեղի են»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ի ասուլիսում նդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահներին, ասել էր․ «ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ-ում մեծ հաշվով դրված է կասկածի տակ: Որովհետև երբ ասում ենք հումանիտար ճգնաժամ, երբ ասում ենք մարդկանց զանգվածային զոհվելու վտանգ կա, դա մեծ խնդիր է Ռուսաստանի համար՝ առաջին հերթին իր առաքելության վստահելիության և իրագործելիության առումով»:
Նշենք, որ Մարիա Զախարովան անդրադարձել էր նաև Փաշինյանի մեկ այլ հայտրարության՝ բանակցություններում Ռուսաստանի ակտիվության նվազման վերաբերյալ և դարձյալ քննադատել Փաշինյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը