01 08 2023

Հայաստանում տեսակի կռիվ է․ Սերգեյ Սմբատյանը ձեր տեսակից չի, հաստատ. Լիլիթ Գալստյան

Հայաստանում տեսակի կռիվ է․ Սերգեյ Սմբատյանը ձեր տեսակից չի, հաստատ. Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում տեսակի կռիվ է, ավելի շուտ՝ տեսակի վերացման կռիվ։ Հենց նաև այս պատճառով է Հայաստանում օրեցօր խորանում  բռնության մոնոպոլիան։

Մեր պետության ապագան կասկածի տակ դնող իշխանությունը կալանավորում է հայր և որդի Սմբատյաններին։  Կալանավորումը ֆետիշացրած դատական համակարգը, համակարգ, որին իշխանություններին հաճոյանալն ավելի գերակա է, քան արդարությանն ու հանրությանը ծառայելը,  հայր և որդի  Սմբատյաններին երկամսյա կալանք է սահմանում՝ առանց տեսակցելու իրավունքի։ 

Ես դատական իշխանությանը գնահատական տալուց կխուսափեի, եթե անցնող երկու տարիներին  ընտրովի արդարադատության՝  քաղաքական կամակատար և պատվերառու համակարգի ականատեսն ու վկան չլինեի։

Այս օրերին, երբ մեզ օդի ու  ջրի պես հաղթանակներ են պետք, երբ մեր տրորված ու տրորվող արժանապատվությունը վերականգնելու և սնուցելու, երբ մեր  նվաստացած ինքնությունն ու կոտրված ողնաշարը  վերագտնելու ամենահաստատ ճանապարհը մշակույթն է, կալանավորում եք Սերգեյ Սմբատյանին՝ Հայաստանի սիմֆոնիկ օրկեստրի գեղարվեստական ղեկավարին և դիրիժորին։

Երիտասարդ, տաղանդավոր, միջազգային ճանաչում ունեցող մի երաժշտի, որը  աննահանջ պարտությունների ձեր բուծած թանձր խավարում լույսի ու  ներշնչանքի աղբյուր է հազարների համար։

Մի՞թե հնարավոր չէր   դատական ավարտուն արդյունքից, ապացույցներից  հետո վճիռներ իրականացնել, ի՞նչու եք նվաստացնում հեղինակությունների, կոտրում  ստեղծագործող  մարդուն,  դառնացնում հանրությանը․․․․

Դե՜՜, ձեզ տեսարան է հարկավոր․  Արցախից հեռու,  Արցախը ձերը չի․․․

Ձերն, իհարկե  Սնուպ Դոգն է,  թմրաթմբիրային անհայրենիք արարածների մի պաշտելի «գերաստղ», ու դեռ կառավարության շենքից էլ  սրա գալու «ավետիսն» եք հնչեցնում, ասես Արցախն եք ապաշրջափակել․․․

Ամոթ է, պիղծ է, ամբարոյական է․․․

Ասում են 23 մլն է արժենալու սա,  իսկ Արցախում մերոնք, մեր, իմ/ ոչ ձեր․ մենք չենք կարող նույնը լինել ու նույն արյունն ունենալ․ իմ պատկերացրած հայն ուրացող չի/ արյունակիցները սովամահ են լինում․․․

Դուք Հայաստանից DJ-ների ու մարմնավաճառների  hub եք ստեղծում, անհայրենիք սպառողների մի կացարան՝ ասֆալտով ու հավելավճարով կուշտ ու բավարարված․ հայրենիքը, հոգին ու  ազգային արժեքները վաճառողը մարմինն էլ կվաճառի/․ ձեզ մտածող, արարող, կիրթ ու ազգային տեսակը խորթ է։ 

Հայաստանում տեսակի կռիվ է․ Սերգեյ Սմբատյանը ձեր տեսակից չի, հաստատ։

Հ․Գ․ Սա էլ կանցնի,  և միևնույն է՝ գալու է պատասխան տալու ժամանակը․․․»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ