30 07 2023

Փաշինյանի իշխանությունը ոչնչացնում է Հայաստանի արտաքին իմիջի բոլոր դրական բաղադրիչները և անհատներին. Թագուհի Թովմասյան

Փաշինյանի իշխանությունը ոչնչացնում է Հայաստանի արտաքին իմիջի բոլոր դրական բաղադրիչները և անհատներին. Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է.

Տաղանդավոր երաժիշտ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն անազատության մեջ է արդեն 10 ժամից ավել:

Ովքեր չեն ճանաչում տաղանդավոր դիրիժորին, միայն հիշեցնեմ, որ նա 2014 թ. դարձել է արվեստի բնագավառի ամենաերիտասարդ գործիչը և առաջին հայը, ում Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարի կողմից շնորհվել է «Արվեստի և գրականության ասպետ» տիտղոսը:

Սերգեյ Սմբատյանը և նրա մտավորական հայրը՝ Արմեն Սմբատյանը, այսօր կեսօրից Ձերբակալվածների պահման վայրում են: Իսկ 22:00-ից՝ դատարանում, ուր քննվում է նրանց կալանավորելու քննչականի միջնորդությունը: 

Նույնիսկ չեմ մատնանշում, թե ինչ արարք է մեղսագրվել նրանց, քանի որ մեր երկրում ընտրովի արդարադատություն է իրականացվում. յուրայիններին պատիժ չկա, չենթարկվողներին՝ ամենախիստ պատիժ: 

Բայց այս դեպքում մտահոգիչ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչնչացնում է Հայաստանի արտաքին իմիջի բոլոր դրական բաղադրիչները և անհատներին: 

Սերգեյ Սմբատյանը Հայաստանի այցեքարտերից է. ինչպե՞ս կարելի է տարիներ առաջ հարուցած ինչ-որ գործի շրջանակներում ազատությունից զրկել նրան: 

ՀՀ քրեական և մյուս օրենսգրքերը նման իրավիճակներում տարբեր լուծումներ են նախատեսում, բայց ոչ ձերբակալում կամ կալանք: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ