Այս շաբաթվա ընթացքում Հայաքվեին միացել է 16 000-ից ավելի քաղաքացի, որը ռեկորդային է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Ունենք «ՀայաՔվե»-ին միացած 54 800 ՀՀ քաղաքացի։ 24.660-ը միացել է Երևանում, 29.380-ը՝ մարզերում, 760-ը՝ էլեկտրոնային ստորագրության միջոցով։ Առաջին փուլի համար մենք գերազանցել ենք անհրաժեշտ աջակցության նվազագույն շեմը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը