28 07 2023

Լեռնային Ղարաբաղում ոտնահարվում են մարդու բոլոր՝ այդ թվում կյանքի իրավունքը. Փոխնախարար



Այսօր մենք հնարավորություն ունեցանք հետեւելու իրավիճակի այն հատվածին, որը վերաբերում է հումանիտար բեռների՝ Լաչինի միջանցքով անխափան անցման  անհնարինությանը: Այս մասին Գորիսում Հայաստանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Բայց իրական ճգնաժամը շարունակում է ահագնանալ Լեռնային Ղարաբաղում: ԼՂ 120 հազար բնակիչները դեկտեմբերի 12-ից սկսած, արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման մեջ: Սա ուղեկցվում է հումանիտար լրջագույն խնդիրներով: Արդեն մի քանի ամիս է, որ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից խափանված է էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ