28 07 2023

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Իրանն ու Ադրբեջանը ներկայումս կառուցողական համագործակցության դրական ճանապահով են գնում: Այս մասին հաղորդում է IRNA-ն։

«Ներկայումս Թեհրանի և Բաքվի միջև համագործակցության գործընթացը ընթանում է կառուցողական և դրական ճանապարհով»,- ասել է Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ժամանակ։

Հեռախոսազրույցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը և Բայրամովը նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային կարևորագույն հարցերի շուրջ։

Բայրամովն իր հերթին կարևոր է համարել Ամիր Աբդոլլահիանի վերջին այցը Բաքու՝ ասելով, որ այս այցից հետո որքան հնարավոր է շուտ «մենք կկարողանանք տեսնել դրա դրական ազդեցությունը» երկու երկրների հարաբերությունների վրա։

Ադրբեջանի բարձրաստիճան դիվանագետը նաև շնորհակալություն է հայտնել Թեհրանին՝ ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ կառուցողական դիրքորոշման համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ