27 07 2023

Կառավարությունը վարկը վերցրել է, աշխատանքը ավարտել չի հասցրել

Կառավարությունը վարկը վերցրել է, աշխատանքը ավարտել չի հասցրել

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (այսուհետ՝ ԶՖԳ) միջև 2016 թվականի հունվարի 26-ի թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն №2-ով նախատեսվում է «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի իրականացման և վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետները երկարաձգել համապատասխանաբար մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը և 2025 թվականի մարտի 1-ը: Համաձայնագրի նախորդ՝ №1 փոփոխությամբ նշյալ ժամկետները երկարաձգվել էին համապատասխանաբար մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը և 2023 թվականի սեպտեմբերի 30-ը:

Ծրագրով նախատեսվում է կառուցել Վեդու ջրամբարը 29,4 մլն մ3 ընդհանուր ծավալով, որի հետևանքով մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոսի անցնելով տարեկան կտնտեսվի շուրջ 19․0 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ ապահովելով շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը։ Միաժամանակ, ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, և փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների՝ կաթիլային ոռոգման կիրառումը, ինչպես նաև կնպաստի Սևանա լճից ջրառի կրճատմանը։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Վարկային միջոցների մասհանված գումարը կազմում է 70 մլն եվրո գումար, իսկ չմասհանված միջոցների ընդհանուր գումարը՝ 5 մլն եվրո գումար։

Ներկայումս նախատեսվում է Վեդի ջրամբարի և Վեդի գետի իշխման գոտում գտնվող շուրջ 500 հա փորձնական հողատարածքներում կառուցել ոռոգման ներտնտեսային փակ ցանց, որը ֆերմերներին հնարավորություն կտա սկզբնական փուլում իրականացնել մակերեսային ոռոգում և աստիճանաբար անցնել ոռոգման նոր ու արդյունավետ տեխնոլոգիաների (կաթիլային և անձրևացման համակարգեր) կիրառության։

Փորձնական հողատարածքների ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքների երկարաձգմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել Ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների տեխնիկական ավարտի վերջնաժամկետը երկարաձգել: Այս պահին ավարտման փուլում են գտնվում Վեդու ջրամբարի երկու պատվարների (85մ և 17մ) շինարարական աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտել այս տարի։

Նախատեսվում է շինարարական աշխատանքները մեկնարկել 2023 թվականի օգոստոսին՝ 16 ամիս տևողությամբ։ Ընդհանուր առմամբ, իրականացվել են Ծրագրով նախատեսված աշխատանքների շուրջ 91.6%-ը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ