26 07 2023

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հարթ չի ընթանում. Մարիա Զախարովա

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հարթ չի ընթանում. Մարիա Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի հետ շփումները, որոնք համաձայնեցվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, տեղի կունենան առաջիկա ամիսներին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացը պետք է ընդգրկի նաև հումանիտար ոլորտը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը հարթ չի ընթանում, ինչպես մենք բոլորս շատ լավ տեսնում և հասկանում ենք, բայց խաղաղությունն այլընտրանք չունի»,- ասել է նա։

Զախարովան անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը:

«Կանադացիների հայտնվելը Հայաստանում հստակորեն հաստատում է, որ ԵՄ-ն, որն ամբողջությամբ կորցրել է արտաքին քաղաքական անկախությունը, զբաղված է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերի սպասարկմամբ։

ԵՄ առաքելությունը երկկողմ հարաբերություններում միայն կայծ տվեց, բայց հայ-ադրբեջանական սահմանին բախումները դրանից չնվազեցին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ