Ես չեմ ցանկանում ընդհանրապես նման սցենար քննարկել, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե հանկարծ Արցախում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, ո՞րը կլինի ՀՀ գործողությունը։
«Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն», - ասաց նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է իր՝ նախկինում արած հայտարարությանը, թե քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, պատերազմի հավանականությունը շատ մեծ է, Փաշինյանն արձագանքեց.
«Սա ֆիքսենք, բայց մյուս կողմից էլ ասվում է, թե կա շարժում՝ Հայաստանի վարչապետին արգելելու խաղաղության պայմանագիր ստորագրել։ Չեմ ուզում շատ վատ օրինակներ բերել, Խորհրդային Միությունն ու Գերմանիան իրար հետ խաղաղության պայմանագիր ստորագրեցին, հետո կարճ ժամանակ անց պատերազմ սկսվեց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը