25 07 2023

Հենց ԼՂ իշխանություններն ունեն անելիք. Փաշինյանը` Արցախի նախագահին



Լեռնային Ղարաբաղի իշխանությունները կարող են ասել, թե ինչ պիտի անի ՀՀ–ն, ինչ պիտի անեն ՌԴ–ն, ԱՄՆ–ն, ԵՄ–ն, բայց պիտի ձևակերպենք, թե ԼՂ-ի իշխանությունն ինչ պիտի անի։

«Աղետի գոտի կարելի է հայտարարել, բայց հենց ԼՂ իշխանություններն ունենա անելիք և մենք պատրաստ ենք աջակցել այդ անելիքն իրագործելու ուղղությամբ։ Այդ բանաձևերով ոչ մի հարց չեն լուծելու»,–ասաց ՀՀ վարչապետը` հավելելով, որ ԼՂ նախագահի հետ ամենօրյա շփումների մեջ է։

Նշենք, որ այսօր Արայիկ Հարությունյանն ասել էր, որ Հայաստանից պահանջում են, որ զերծ մնա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հայտարարությունից ու գործողությունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ