24 07 2023

Ադրբեջանական դիրքերից կրակել են Արցախում քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանական դիրքերից կրակել են Արցախում քաղաքացիական անձանց ուղղությամբ

Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959 թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։

Զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ոչ ոք չի տուժել։

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ ազորակազմին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ