24 07 2023

Ժողովուրդը չի լիազորել Փաշինյանին Արցախը հանձնել, կես միլիոն մարդ միացել է ստորագրահավաքին. Թովմասյան



ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց մայիսի 3-ից սկսած ստորագրահավաքի արդյունքները։

«Պետք է արձանագրեմ, որ մայիսի 3-ին մեկնարկած և մոտավորապես մինչև հուլիսը 20-ը շարունակված ստորագրահավաքի ընթացքում  ժամանակ ունեցանք փոքրիկ թեստ անելու և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ամենևին չի լիազորել Նիկոլ Փաշինյանին Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Ես դա կապացուցեմ հիմա թվերով, քանի որ իմ ակցիան կարճաժամկետ էր և եթե ես շարունակեմ ստորագրահավաքը, վստահ եմ, որ միլիոնավոր ստորագրություն կհավաքեմ», - հայտարարեց պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ