Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանի հետ նոր պատերազմը շատ հավանական է, քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել և վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից։
«Մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի և վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից, իհարկե, (նոր) պատերազմը (Ադրբեջանի հետ) շատ հավանական է», - Agence France-Press-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը։
Բացի այդ, Հայաստանի վարչապետը մեղադրել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու և այնտեղ «գետտո» ստեղծելու մեջ։ Փաշինյանը նաև կարծում է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է ավելի շատ ճնշում գործադրեն Բաքվի վրա՝ օգնելու դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը