19 07 2023

Ապշում եմ, որ դեռ մարդիկ կան, որոնց թվում է, թե Արայիկը շատ է ուզում պաշտպանել Արցախը․ Կարեն Վրթանեսյան

Ապշում եմ, որ դեռ մարդիկ կան, որոնց թվում է, թե Արայիկը շատ է ուզում պաշտպանել Արցախը․ Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Շատերը քննադատում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ցուցադրական ակցիան (նստացույցը)՝ որպես անիմաստ և հուսահատ։
Ճիշտն ասած, ապշում եմ, որ դեռ մարդիկ կան, որոնց թվում է, թե Արայիկը շատ է ուզում պաշտպանել Արցախը, բայց մոտը «մի տեսակ չի ստացվում»։ Որ կան մարդիկ, որոնք ասում են, թե. «Մի խորհուրդ տվեք խեղճ հարիֆին, իմանա, թե ինչ անի»։ (Հին անեկդոտի պես. «Ну не шмогла я, не шмогла!»)...
Իսկ հիմա չոր փաստեր և անհարմար հարցեր...
Արցախի պաշարման անխուսափելիությունը պարզ էր դեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հրապարակելուց հետո։ Այդ մասին բազմիցս խոսվել է սկսած տեքստի հրապարակման առաջին ժամերից։ Ոչ ոք թո՛ղ չձևացնի, թե այսօրվա իրավիճակն անխատեսելի էր և անսպասելի...
Արայիկը և իր թիմը ոչ միայն ոչ մի բան չարեցին պաշարման սցենարի հավանականությունը նվազեցնելու համար, այլև ամեն ինչ արեցին, որ Արցախը լինի մաքսիմալ անպատրաստ այդպիսի սցենարին։
Ըստ այդմ հարցերս...
1. Ինչո՞ւ էր Արայիկը կոծկում ու թաքցնում ՊԲ-ի կազմաքանդումը։
2. Ինչո՞ւ էր Արայիկը добро տալիս «նոր ճանապարհին»։
3. Ինչո՞ւ էր Արայիկը օգնում Աղավնոյի և Բերձորի հանձնմանը։
4. Ո՞վ էր ամեն ինչ անում, որպեսզի ՀՀ-ում գտնվող արցախցիները չմասնակցեն դիմադրության ցույցերին։
5. Ովքե՞ր էին Արցախից աջակցում Նիկոլի վերընտրմանը։
6. Ո՞վ է տապալել մի քանի տարվա համար սննդի, վառելիքի , դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ռազմավարական պաշարների ստեղծման գործընթացը։ Դրա հնարավորությունը, ժամանակը և փողը կային։
7. Ո՞վ էր զբաղված ահռելի գումարներ անիմաստ շինարարական ծրագրերի վրա մսխելով։
8. Շրջափակումից հետո ինչո՞ւ էին շարունակում աշխատել ռեստորանները, ինչո՞ւ էին Արցախից Ինստագրում ճոխ սեղանների ֆոտոներ դրվում։ Ինչո՞ւ էին որոշ մեծահարուստների ազգականներ մեկնում արտասահման հանգստի։
9. Ինչո՞ւ է Արայիկը շարունակում լռել Նիկոլի դերակատարության, Նիկոլի հետ իր պայմանավորվածությունների մասին, եթե իսկապես նպատակ ունի Արցախը փրկել։
* * *
Արայիկի այս նստացույցի իրական իմաստը հասկանալու համար, փորձեք վերլուծել, թե որոնք են այդ ակցիայի թիրախային լսարանները։
1. Լսարան №1. արցախցիներ։
2. Լսարան №2. ՀՀ բնակչություն։
3. Լսարան №3. Ադրբեջանի իշխանություններ։
4. Լսարան №4. Միջազգային հանրություն։
Այդ բոլոր լսարաններին Արայիկի ակցիան հետևյալ ուղերձն է փոխանցում. «Ես հուսահատվել եմ, այլևս որևէ բան անհնարին է անել»։
* * *
Ու որ չասեք, թե կոնկրետ խորհուրդ չեմ տալիս արցախցիներին...
Խորհուրդ. ստիպեք Արայիկին, որ ձեզ պատմի այն մասին, թե ինչ հանցավոր համաձայնություններ ունի Նիկոլի հետ։ Ստիպեք, որ պատասխանի բոլոր անհարմար հարցերին։
Հրապարակեք իր պատասխանները։
Իսկ հետո փոխեք դրան որևէ մեկով, ով Նիկոլի հետույքում նստած չէ և հանցակից չէ Արցախը հանձնելու գործընթացին։
Որովհետև Արայիկի նստացույցի ամեն վայրկյանը դա ամրոցի գլխին դրած ծածանվող սպիտակ դրոշ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ