Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը Բաքվի և Երևանի միջև խաղաղության կհանգեցնի, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսպես նա արձագանքել է հուլիսի 15-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպասվող հանդիպումը մեկնաբանելու խնդրանքին։
Զախարովայի խոսքով՝ վաղաժամ է որևէ եզրակացություն անելը։
«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն: Ուստի անհրաժեշտ է հանդիպման արդյունքների հիման վրա եզրակացություններ անել»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ հուլիսի 15-ին կկայանա «Բրյուսելյան ձևաչափով» եռակողմ հանդիպում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը