Մենք շարունակում ենք մեր գրագրությունը ինչպես շարունակել ենք: Այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, որ նախարարությունում Արցախի Հանրապետություն են կիրառում պաշտոնական գրություններում, թե ԼՂ:
«Ես կարծում եմ, որ այն պաշտոնական գրագրությունը, որ մենք շարունակում ենք վարել, այդտեղ ոչ մի բան չի փոխվել:
Այս պահին չեմ մտաբերի, թե, որ տարբերակն ենք նախկինում կիրառել: Մեր փաստաթղթաշրջանառման համակարգում ոչ մի բան չի փոխվել»,- ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը