13 07 2023

Ժաննա Անդրեասյանը չգիտի՝ իր ղեկավարած գերատեսչությունը կիրառում է Արցախ, թե ԼՂ



Մենք շարունակում ենք մեր գրագրությունը ինչպես շարունակել ենք: Այս մասին ասաց  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, որ նախարարությունում Արցախի Հանրապետություն են կիրառում պաշտոնական գրություններում, թե ԼՂ:

«Ես կարծում եմ, որ այն պաշտոնական գրագրությունը, որ մենք շարունակում ենք վարել, այդտեղ ոչ մի բան չի փոխվել:

Այս պահին չեմ մտաբերի, թե, որ տարբերակն ենք նախկինում կիրառել: Մեր փաստաթղթաշրջանառման համակարգում ոչ մի բան չի փոխվել»,- ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ