Զինանշանի փոփոխության վերաբերյալ այս պահին որևէ աշխատանքային խումբ չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Իհարկե, հարցը ձևակերպված է և դրա շուրջ պետք է մտածել, բայց ավելի կոնկրետ աշխատանքային գործընթաց չկա։ Ես, որպես այդ ոլորտը համակարգող նախարար, առաջին հերթին կարիք ունեմ լսելու մասնագետների պրոֆեսիոնալ կարծիք»,-ասաց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը