06 07 2023

ԱՄՆ դեսպանը պարզաբանել է իր աղմկահարույց ելույթը

ԱՄՆ դեսպանը պարզաբանել է իր աղմկահարույց ելույթը

 

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։

Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Կվինը՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։  

Հարց․ Հանրային հեռուստաընկերությանը տված Ձեր հարցազրույցի հետ կապված տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ կապված։ Կարո՞ղ եք հստակեցնել Ձեր դիրքորոշումը։

Պատասխան․ Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն  ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։  Ի վերջո, չափից երկար տևած  և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանը ասել էր, որ արցախահայերը կարող են Ադրբեջանի կազմում գոյատևել։ Դա հնարավոր է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ