04 07 2023

Արցախի նախագահը մեկ տեղ ունի դիմելու՝ ՀՀ ղեկավարներին. Վարդան Օսկանյան



Այս պայմաններում ասել, որ Արցախը Ադրբեջան է եւ հավատալ, որ նրանք կարող են հանգիստ կամ անվտանգ ապրել, ուղղակի թյուրիմացություն կլինի: Այս մասին Կենտրոն վարչական շրջանի նստավայրում «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Նման հարցի քննարկումներն անգամ պետք է բացառել: Չի կարող նման բան լինել, Արցախն ինչո՞ւ պետք է Ադրբեջանի կազմում լինի: Արցախը Ադրբեջանի կազմում ե՞րբ է եղել: Անկախ Ադրբեջանի կազմում Արցախ երբեք չի եղել: Ընդամենը խորհրդային շրջանում Արցախը ինքնավար մարզի կարգավիճակով եղել է Ադրբեջանական ԽՍՀ կազմում, իսկ Ադրբեջանն իր սահմանադրությամբ այդ ժամանակաշրջանը չեղյալ է համարել, օկուպացիա է համարել:

Նա անդրադարձավ նեւ Բաքու-Ստեփանակերտ հնարավոր շփումների հարցին՝ նշելով. «Այդպիսի երկխոսություն չի լինելու. այն օրը, երբ կլսեք, որ արցախցին խոսում է Ադրբեջանի հետ, վերջ, գիծ քաշեք, Արցախ գոյություն չունի: Այս պայմաններում, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից փաստաթուղթ ստորագրելուց հետո, լսել, որ արցախցիները Ադրբեջանի հետ խոսում են, այդ օրը կարող եք ասել՝ վերջ, որովհետեւ Ադրբեջանն արցախցիների հետ կխոսի միայն որպես իր քաղաքացիների»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ