Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով գլխավոր դատախազին նոր դասային աստիճան է շնորհվել:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 137-րդ հոդվածը, «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը.
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Կարենի ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը