Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը գրում է․
Կուզենայի կրկին անդրադառնալ այն զավեշտալի, անգրագետ, պրիմիտիվ իբր 《փաստարկներ》ին և մանիպուլյացիաներին, որոնք կոչված են արդարացնելու Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, կապված վաշինգտոնյան բանակցությունները ընդհատվել/չընհդատելու մասով։
Ինչպես հայտնի է, երեկ գիշեր թուրք-ադրբեջանական ավազակախմբերը գնդակոծել են Արցախի Հանրապետության տարածքները, ինչի հետևանքով զոհվել է 4 հայ (Աստված լուսավորի զոհված տղաների հոգիները):
Զուգահեռաբար Վաշինգտոնում ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև իբր բանակցությունները ՝ ԱՄՆ Պետքարտուղարության հովանու ներքո ։
Անշուշտ, ադրբեջանցիների կողմից հայերի սպանությունը նպատակ ուներ ճնշում գործադրել հայկական կողմի վրա ։
Սա անշուշտ։
Ինչպես՞ արձագանքեց հայկական իշխանությունը։
Ըստ էության, ոչ մի կերպ, բացառությամբ Twitter-ի թվային տիրությում դատապարտման և 《թղթի վրա գրված》կոչերի ձեւաչափով:
Արցախի իշխանություններն ավելի կատեգորիկ էին և արդարացիորեն պահանջեցին հայկական իշխանություններից ընդհատել բանակցությունները Վաշինգտոնում ՝ իրենց պահանջը պատճառաբանելով նրանով, որ Հայաստանի առարկայական արձագանքի բացակայությունը կնշանակի թուրք-ադրբեջանական տանդեմի խրախուսում ։
Դրանից անմիջապես հետո արձագանքեցին Հայաստանյան իշխանության տարբեր ներկայացուցիչներ, որոնք առանց հապաղելու հայտարարեցին հետևյալը ՝ բանակցություններից հրաժարվելը կնշանակի էսկալացիա և հավանական պատերազմ։
Չգիտեմ, թե որն է Վաշինգտոնում բանակցությունները չընդհատելու հայկական իշխանությունների որոշման նման բացահայտ մանիպուլյատիվ և, ըստ էության, խայտառակ անգրագետ արդարացման պատճառը, գուցե դա պարզապես անգրագիտություն է կամ տարրական դիվանագիտական գործիքակազմից անտեղյակությունը, բայց, այնուամենայնիվ...
Տպավորություն է ձևավորվում , որ Հայաստանյան իշխանություններին չի էլ անհանգստացնում այն տրամաբանական դիսոնանսը , երբ արցախահայության սպանության պայմաններում Հայաստանը բանակցում է մարդասպանի ( այսինքն ադրբեջանի) հետ արցախահայության անվտանգության երաշխիքների շուրջ, ում մարդասպանն այսօր կրկին սպանում է:
Բայց վերադառնանք բանակցությունները ընդհատելու Հայաստանի իշխանությունների հանդեպ պահանջին։
Ուշադրություն դարձրեք՜ ոչ թե դուրս գալ բանակցություններից, այլ ընդհատել (սա չափազանց կարևոր է պարզաբանում է)։
Հենց սա է դիվանագիտական գործիքակազմը հասկանալու բանալին։
Տեսեք...բանակցություններից դուրս գալը գործընթացի բուն էության զրոյացումն է, իսկ բանակցությունների ընդհատումը հակառակորդի գործողությունների նկատմամբ բացասական դիրքորոշման արտահայտումն է ։
Համաձայն եք, որ տարբերությունը (դադարեցնել և ընդհատել) եզրույթների շուրջ էական է։
Այնպես որ, բոլոր" տագնապալի " առարկություններն առ այն, որ Վաշինգտոնում բանակցությունների ընդհատումը գրեթե պատերազմի կհանգեցնի, կամ աղետալի անգրագիտության արդյունք են, կամ գիտակցված ադրբեջանահաճո մանպուլյացիա ։
Կրկնում եմ՜ իմ սկզբունքային դիրքորոշումը այն է, որ այս պարագայում ինձ համար միևնույն է, թե որ հարթակում են տեղի ունենում բանակցությունները ՝ Վաշինգտոնում, Մոսկվայում, թե Բրյուսելում, եթե բանակցությունների ընթացքում նման իրավիճակ է ստեղծվում, ապա հայկական կողմը պարտավոր է անհապաղ ընդհատել բանակցությունները ։
Վերջ.
Եվ հավատացեք, ընդունող կողմը մեզ կհասկանա և կաջակցի ( լինեն դրանք ամերիկացիներ, ռուսներ, թե եվրոպացիներ), քանի որ արտաքին հարթակներում բանակցային գործընթացում իրավիճակի սրումը հարվածում է հրավիրող կողմի ( միջնորդի) հեղինակությանը ։
Ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ նման տարրական բաներ մանրամասն նկարագրել, բայց ստերն ու մանիպուլյացիաներն այլևս պարզապես թույլ չեն տալիս հասարակ մարդկանց համարժեք գնահատել իրավիճակը ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը