Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին ու հայ զինվորներին:
Ֆեյսբուքյան էջում նա գրել է․ «Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ՀՀ պետական սահմանին։ Հատկապես անընդունելի է խաղաղ բնակչությանը թիրախավորելը, ինչը ցույց է տալիս ստոր թշնամու իրական դեմքը։
Մեր փառապանծ բանակի հզոր զինվորները հերթական անգամ ապացուցում են, որ տարածաշրջանի ամենահզոր և մարտունակ բանակը մերն է։ Կեցցե՛ք տղերք, մենք ձեզ հետ ենք, մենք ձեզանով ենք ուժեղ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը