27 06 2023

Ոնց ձեռի հետ երկիրն են կառավարում, այդպես էլ փորձել են պատերազմը վարել. Սեյրան Օհանյան



Այս քննիչ հանձնաժողովը գնահատական տալո՞ւ է, թե պաշտոնյանների Արցախում գտնվելը պատերազմի օրերին ինչ է տվել իրավիճակին: Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին։  

«Այս քննիչ հանձնաժողովը պետք է դրա գնահատականը տա երկրի իշխանավորների արածներին և ապացուցի, որ կատարվածի պատասխանատուն իրենք են: Իրենք հիմա մանիպուլացնում են, ասում են չափից շատ ենք վստահել բանակին, այո, բանակին պետք է վստահել, բայց նաև կանգնել բանակի թիկունքին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ