26 06 2023

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը։ Ադրբեջանական «Թրենդ»-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Ակնկալում ենք, որ բանակցությունները կմեկնարկեն վաղը՝ երեքշաբթի ու կշարունակվեն մինչև հինգշաբթի»,-ասել է նա ու մանրամասնել, որ պետքարտուղար Բլինքենը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հասանելի է, և ուղիղ երկխոսությունը չլուծված խնդիրների լուծման և կայուն ու արժանապատիվ աշխարհին հասնելու բանալին է»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր՝ Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ