Ամեն անգամ իշխանական պատգամավորները մի առիթ են ստեղծում և սկսում հրահրել, սա անհարիր է խորհրդարանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Մենք ի նշան բողոքի և մեր անհամաձայնության չենք մասնակցելու այսօրվա նիստերին, առանց այդ էլ երկիրը բազմաթիվ խնդիրներ ունի, մի հատ էլ քաղաքացին միացնում է հեռուստացույցը և տեսնում, թե ինչ փողոցային բառապաշարով են խոսում ՔՊ պատգամավորները»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը