20 06 2023

Այս ինքնախոստովանական ցուցմունքի վրա հղում անելով, ադրբեջանական կողմը նոր պահանջներ է ներկայացնելու․ Ռուբեն Հակոբյան

Այս ինքնախոստովանական ցուցմունքի վրա հղում անելով, ադրբեջանական կողմը նոր պահանջներ է ներկայացնելու․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է․

«Վիժվածքի չափազանց վտանգավոր հայտարարությունը

Այսպիսի պրոֆեսիոնալ ստախոս, ՀՀ Սահմանադրությանն ու Միջազգային իրավունքի վրա ոտքերրը մաքրող այսպիսի ազգադավ երեւույթ բնությունը մեզանում երեւի չի ծնել։

Այս տգետ ու գավառական аферист երկոտանին, փաստորեն, կեղծելով փաստերը, կրկնելով եւ պաշտպանելով թշնամու ավելի քան երեք տասնամյակ շարունակ միջազգային կառույցներին ներկայացրած թեզերը, ի պաշտոնե վերջնականապես հաստատեց, որ Հայաստանը այս տարիների ընթացքում եղել է հարեւան պետության նկատմամբ հողային պահանջ ներկայացրած եւ մինչեւ այժմ ագրեսիա իրականացնող երկիր՝ տարբեր չափաբաժիններով մեղադրելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։

Սրանով դահիճը թշնամուն տվեց եւս մեկ անխոցելի փաստ, ինչը, թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործելով, կլիգիտիմացնի առաջիկայում սպասվող իր ռազմական գործողությունները։ Այնպես, ինչպես 44-օրյա պատերազմը նախաձեռնելիս օգտվեց «Արցախը Հայաստան է եւ՝ վերջ» ոչմիթիզական դարձած այս անհայրենիք ազգադավի պահանջատիրական սադրիչ հայտարարությունից։

Այս ինքնախոստովանական ցուցմունքի վրա հղում անելով, ադրբեջանական կողմը, Միջազգային իրավունքի սահմաններում, նոր պահանջներ է ներկայացնելու «օկուպանտ» Հայաստանին, ինչի մասին տարբեր մակարդակներում արդեն հայտարարել են։ Խոսքը կոնտրիբուցիայի՝ ռազմատուգանքի մասին է՝ 50-60 մլդ. դոլարի սահմաններում։

Կարծում եմ նախագահները չպետք է անարձագանք թողնեն իրենց հասցեին հնչեցրած այս շինծու եւ վտանգավոր մեղադրանքները»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ