01 06 2023

Անտարբերությամբ, երեխաների ապագան ջարդելո՞վ ենք սիրում, թե՞ հունիսի մեկին նրանց համար միջոցառումներ կազմակերպելով․ Գեղամ Նազարյան

Անտարբերությամբ, երեխաների ապագան ջարդելո՞վ ենք սիրում, թե՞ հունիսի մեկին նրանց համար միջոցառումներ կազմակերպելով․ Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գիտեմ, ասելու եք` մենք մեր երեխաներին շաաաաատ ենք սիրում։
Իսկապե՞ս։
Բանակից ազատելո՞վ ենք սիրում, թե հանուն այս ու այն սին նպատակների երեխաներ չունենալով։
Անտարբերությամբ, երեխաների ապագան ջարդելո՞վ ենք սիրում, թե՞ հունիսի մեկին նրանց համար միջոցառումներ կազմակերպելով։
Հանուն նրա, որ մեզ դավաճան չասեն, բայց թող դպրոցն հենց նոր ավարտած երեխաները զոհվեն ասել ու մտածելո՞վ ենք երեխաներին սիրում կամ իրականությունը ձեւախաղված ներկայացնելո՞վ։
Կեղծ արժեհամակարգերով դաստիարակելով ենք նրանց սիրո՞ւմ, թե չհետաքրքրվելով, թե ինչպես են սովորում կամ սովորում են, թե ոչ։
Լավ մտածեք, դուք երեխաներին եք սիրո՞ւմ, թե նրանց միջոցով հենց ձեզ։
Երբ ենք սկսելու սիրել երեխաներին։ Երբ ենք սկսելու իսկապես նրանց մասին մտածել։ Երբ ենք սկսելու նրանց չխաբել։
Ես էդպես էլ չզգացի, որ միջին վիճակագրական հայի խիղճը տանջվում է, որ խաբեցինք հազարավոր երեխաների ու դպրոցական նստարանից նրանց ուղարկեցինք զոհվելու։ Այսպե՞ս էինք սիրում ու այսպե՞ս ենք սիրում երեխաներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ