31 05 2023

Կինոյի հերոսի պես մենք պետք է սահման հատենք, այո՛, պետք է խախտենք կանոններն ու ստանանք մեր ուզածը․ Վիկտոր Սողոմոնյան



 Alphanews.am-ի մոսկովյան տաղավարում հյուրընկալվել է Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր,  Alphanews.am-ի հիմադիր Վիկտոր Սողոմոնյանը։ Ներկայացնում ենք, հարցազրույցի ժամանակ արված, Վիկտոր Սողոմոնյանի դիտարկումներից․

«Ացախը պետք է ձևակերպի նույն չափ անհանդուժող կեցվածք և այդ կեցվածքը հստակ ուղերձներով  փոխանցի Հայաստանի հանրութանը։

Կինոյի հերոսի պես մենք պետք է սահման հատենք, այո՛, պետք է խախտենք կանոններն ու ստանանք մեր ուզածը։  

Հայաստանի հանրությունն այսօր Արցախից  հստակ ուղերձ չունի, սա շատ վտանգավոր ու տարօրինակ է։

 Փատորեն, եթե նոր ցեղասպանություն են պատրաստվում իրականացել , Հայ դատի խնդիրը նորից պետք է առաջին պլան գա։ 

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը պետք է նոր բովանդակություն ստանա։

Ալիևը բոլոր փակագծերը բացեց, ասեց՝ անցած 30 տարիներին ով զբաղվել է Արցախի պետականության գործով բոլորին հատ-հատ պատժելու եմ։

Ադրբեջանը բացահայտեց իր պլանները, ուստի պետք է պահանջենք  Արցախում ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը  երկարացնել  ու ընդլայնել ։

Ալիևը շատ հմուտ օգտագործում է մեր ինքնախաբեությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ