30 05 2023

Նույն օրը նախագահը, վարչապետը և ԱԳՆ-ն տարբեր բաներ են ասում, նման դեպքում պետք է սպասել աղետի

Նույն օրը նախագահը, վարչապետը և ԱԳՆ-ն  տարբեր բաներ են ասում, նման դեպքում պետք է սպասել աղետի

Նույն օրում նախագահը, վարչապետը և ԱԳՆ-ն  իրավիճակի և զարգացումների վերաբերյալ տարբեր բաներ են ասում, իրարամերժ գնահատականներ տալիս։ Նման պետությունը չի կարող որևէ հաջողություն ունենալ։ Այն միայն կարող է սպասել աղետին, այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»։

 «Նախագահ. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը շատ կարևոր հայտարարություն էր։ Հայտնում եմ իմ աջակցությունը Ձեզ և կառավարությանը այն քաղաքականության վերաբերյալ, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։

 ԱԳՆ. «Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն ցեղասպան սպառնալքիներ է հնչեցնում ԼՂ բնակչության նկատմամբ, այլ կասկածի տակ դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը»։

 Վարչապետն էլ լրացուցիչ բացատրությունների կարիք է զգում, արդյո՞ք Ալիևը հրաժարվում է բրյուսելյան պայմանավորվածություններից։ Իսկապես արդյո՞ք։

 Ալիևն էլ ասում է՝ Արցախում բռնի տեղահանություն և իր պայմաններով սահմանների ճշգրտում Հայաստանի հետ։ Այս տեսակետի էլ ինչը՞ ճշգրտես։

 Հանձնված հասարակություններին միայն աղետ է սպասում։ Բայց հենց սա հանձնված հասարակությունները երբեք չեն հասկանում։

Ո՞րն է լուծումը։ Կա հասարակության մի շերտ, որը իրականությունը շատ լավ հասկանում է, այդ շերտի մեջ էլ կա մի շերտ, որը պատրաստ է պայքարել, պայքարողների մեջ էլ կա մի նեղ շերտ, որը կարող է ճիշտ գաղափարներ տալ, ճիշտ կոնսոլիդացիոն ձևակերպումներ։ Մի պահից իներտ հասարակությունը սկսում է արթնանալ, ու նրա պահանջով լինում է նոր նախագահ, նոր վարչապետ, նոր կառավարող թիմ, որը կսկսի գրագետ կառավարել պետությունը», - նշված է հայտարարության մեջ։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ