Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությյունը 86600 քառակուսի կիլոմետորվ, որը ներառում է Արցախը, Տավուշի 6 գյուղերի տարածքները, Տիգրանաշենը։ Տավուշից նախկինում ադրբեջանաբնակ 6 գյուղերի տարածքների հանձնումով խաթարվելու է միջպետական ավտոճանապարհով կապը Վրաստանի հետ, Իջևան-Բերդ հաղորդակցությունը,Նոյեմբերյան-Իջևան կապը, Նոյեմբերյանի , Բերդի, Իջևանի սահմանամերձ գյուղերից արտագաղթը նոր թափ է առնելու, այդ գյուղերը դատարկվելու են։ 2020թվականի պատերազմից հետո շարունակ այս պարզ իրողությունները բացատրել եմ Տավուշի բնակչությանը, սակայն սահմանագոտու բնակիչները հավատալով հանրային կոչված իշխանամետ հեռուստաընկերության և հայտնի ռադիոկայանի քարոզչությանը, բացարձակ մեծամասնությամբ 2021թվականի հունիսի 20-ին ընտրեցին ամբողջ պատերազմի ժամանակ իրենց խաբած Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին։ Հիմա կասեք՝ ո՞ւմ ընտրեին։ Ասեմ՝ եթե ոչ մեկին չէին հավանում, չգնային ընտրության։ Հիմա իրենք մեղավոր չե՞ն իրենց կատարած ընտրության ծանր հետևանքների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը