26 05 2023

Իսկ Հայաստանին ամեն կերպ փորձում են համոզել, ստիպել, ահաբեկել․ Կարեն Հովհաննիսյան

Իսկ Հայաստանին ամեն կերպ փորձում են համոզել, ստիպել, ահաբեկել․ Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վրաստանի տարածքով անցնում է Բաքու-Ջեհյան նավթամուղը։ Թե որքանով է Վրաստանը հուսալի, դա ոչ ոք չգիտի։ Նաև ոչ ոք չգիտի, թե վաղը Վրաստանն ինչ քաղաքական կուրսով կառաջնորդվի։
Ադրբեջանը, Թուրքիան մտադիր են իրենց համար ստեղծել այլընտրանք և Վրաստանի տարածքը փոխարինել ավելի հուսալի, միջազգայնորեն առնվազն որպես իրենց օգտագործման տարածք ճանաչվող այլ տարածքի հետ։
44-օրյա պատերազմով փորձ արվեց այդ տարածքը դարձնել ՀՀ-ի տարածքը։ Միջանցք կոչվածը Ադրբեջանի և Թուրքիայի համար հարկավոր չի որպես մեքենաների տեղաշարժ ապահովելու միջոց, այն օդ ու ջրի պես հարկավոր է, որպեսզի այդտեղով անցնի երկաթգիծը, որպես այլընտրանք Վրաստանին, անցնի գազամուղն ու նավթամուղը։ Այդ տարածքը սակայն հարկավոր է ոչ ավել, ոչ պակաս միայն ՀՀ-ի ստորագրությամբ , որպեսզի միջազգայնորեն ճանաչվի։
Իսկ Հայաստանին ամեն կերպ փորձում են համոզել, ստիպել, ահաբեկել։ Ճիշտ է, իրենք երբեք պարզ տեքստով չեն ասում, որ միջանցքը դրա համար է, իրենք փորձում են առաջին պլան բերել ընդամենը ավտոմեքենանների՝ բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների շարժը, մինչդեռ նպատակը բոլորովին այլ է։ Ունենալ տարածք, որը չի վերահսկվի ՀՀ-ի կողմից , որի նկատմամբ կունենան վերահսկողություն կոնկրետ միջազգայնորեն ճանաչման ենթական փաստաթղթերով։
Հայաստանը պետք է լավ գիտակցի իր դերակատարությունը , և նույնիսկ ռազմական այս տեսակ անհաջողությունից հետո իր դերն ու նշանակությունը չի ընկել տարածաշրջանում, պարզապես պետք է դիմադրի, դիմակայի, շատ արագ կարգի բերի ռազմական բալանսը․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ