25 05 2023

Պատասխանատվության Ձեր բաժինն ունեք Արցախի հանձնման հարցում. Աննա Կոստանյանը՝ Սերգեյ Բագրատյանին

Պատասխանատվության Ձեր բաժինն ունեք Արցախի հանձնման հարցում. Աննա Կոստանյանը՝ Սերգեյ Բագրատյանին

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է․

«Սերգեյ Բագրատյան, հետաքրքիր է` ո՞րն էր այն գինը, հանուն ինչի այսօր ԱԺ ամբիոնից հեշտ ու հանգիստ ընդունում ու փաստացի հաշտվում եք Արցախի կորստի հետ։ Հանուն ինչի՞ համաձայնեցիք կիսել այս ապաշնորհ, հակաազգային ու դավաճանական իշխանության «գաղափարը»` հանձնել Արցախն ու ՀՀ-ում գտնվող այսպես կոչված հորինյալ անկլավները, արդյոք Ձեր այդ արտաբերած սին ազատությունը ինքնիշխանությունը (Ռուսաստանից ազատվելու, փոխարենն Արևմուտքին վաճառվելո՞ւ), որի մասին իբրև թե երազում էիք, գոյություն ունի՞ և որո՞նք են Ձեզ համար այն երաշխիքները, որոնց դիմաց դեմքի անտարբեր ու իրոնիկ արտահայտությամբ ասում եք, թե այսօր իրականությունն այլ է. «արդյոք կա՞ մի հայ, ով չի ուզում շատ ավելի մեծ հայրենիք, պատմական հայրենիք, բոլոր հայերը ուզում են, բայց երազանքը մի բան է, իրականությունը մի բան...»։ Այդ իրականությունը, որում այսօր հայտնվել ենք մենք բոլորս, դուք եք ստեղծել` հանցակցելով իշխանությանը, դուք պատասխանատվության Ձեր բաժինն ունեք Արցախի հանձնման հարցում, քանի որ ըստ երևույթին տնտեսական շահը ձեզ համար գերակայեց, քան ազգային շահը, ամբողջական հայրենիք ունենալու և պահպանելու նպատակը։ Վստահ եմ մի օր դուք ձեր այդ խմբակի հետ միասին իրավաչափ, արժանի պատասխանատվություն եք կրելու ձեր իսկ խոսքերով ասած` «իրականության» համար, որ մեր բոլորի գլխին բերեցիք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ