Yerevan.Today-ի հարցին, թե «Հայաստան» խմբակցությունը դահլիճո՞ւմ է և արդյո՞ք մասնակցելու է կառավարության հետ հարցուպատասխանին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այսօր ԱԺ-ում հերթական անգամ ականատես եղանք իշխանության սադրանքին։ Փորձելով հանրությանը շեղել երկրի առջև ծառացած խնդիրներից, ցուցաբերելով լկտի վարքագիծ՝ հերթական անգամ ապօրինաբար օգտագործվեցին անվտանգության աշխատակիցները։ Մենք թույլ չենք տալու այս սադրանքներով շեղել մարդկանց և չենք մասնակցելու նիստի շարունակությանը։
Նաև չենք մասնակցելու այսօրվա հարցուպատասխանին։
Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի հակապետական-հակաազգային խոսքերին մենք պատասխանել ենք ԱԺ վերջին հայտարարությունների ժամանակ։
Մեկ բան հստակ է՝ ուրացումը պատժվելու է»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այսօր՝ մայիսի 24-ին, տեղի ունեցավ քաշքշուկ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը գռեհիկ պահվածք ցուցաբերեց՝ ասելով «վեր ընկիր տեղդ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը