ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը ԱԺ-ում.
«Թշնամին հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման իր ծրագիրը։ Խախտված են եռակողմ բոլոր պայմանավորվածությունները։
Արդեն շուրջ կես տարի փակ է Բերձորի միջանցքը՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Շրջափակման մեջ են հայտնվել Արցախի Հանրապետության 120 հազար փաստացի բնակչությունը։ Արցախի տնտեսությունը արդեն իսկ կրել է շուրջ 150 միլիարդ դրամի կորուստներ։ Ամեն օր ավելանում և խորանում են խնդիրները հանրային կյանքի բոլոր ոլորտներում։
Թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակն ակնհայտ է՝
Պարզից էլ պարզ է՝ խախտված են արցախահայության հիմնարար բոլոր իրավունքները։ Խաթարված են գոյատևման և սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունները։
Եվ սա արվում է հավաքական մեկ նպատակով՝ ցեխասպանություն և հայրենազրկում։
Ակնհայտ է՝ Հայաստանի գործող իշխանությունը առաջնորդվում է սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու և արժանապատիվ ապրելու մեր բոլոր ձգտումներին, ավելին՝ հենց իրենց նախընտրական խոստումներին և ծրագրին։
Ադրբեջանի հետ համաքայլ Հայաստանի գործող իշխանությունը սլանում է հակահայ ընթացքով՝ հանգրվանելով ապազգային նորանոր բարձրունքներում։ Երեկ, արդեն բացահայտ կերպով Արցախը՝ մեր հայրենիքի մի մասը ճանաչեցին Ադրբեջանի կազմում։
Այլընտրանք չկա։ Հայրենազրկման կործանարար այս ընթացքն ու հայրենադավ առաջնորդությունը պետք է կասեցվեն։ Պետականություն և արժանապատիվ խաղաղություն ունենալու միակ ճանապարհը դիմադրությունն ու միասնական պայքարն է՝ համահայկական համախմբմամբ, յուրաքանչյուր հայ մարդու ներուժի հավաքական գործադրումով Արցախում, Հայաստանում և Սփյուռքում։
Ի հեճուկս Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների Արցախը մնալու է հայկական։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը