Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հնչեցրեց կառավարության շենքի առաջ նստացույց իրականացնող ծնողների հարցերը:
«Մենք Նիկոլ Փաշինյանին երկու հարց ունենք։ Ի՞նչ էիք զգում, երբ հրամայում էիք կալանավորել զոհվածի մորը, որի զավակը զոհվեց ձեր ապիկար ու դավաճանական քաղաքականության արդյունքում։ Որը, ի տարբերություն ձեր որդի Աշոտիկի, քաղաքում հանգիստ շրջելու փոխարեն, ննջում է Եռաբլուրում։
Ժամանակին հայտարարեցիք, թե Արցախը Հայաստան է ու վերջ։ Ժամանակին Դուք մեր որդիներին զորակոչեցիք բանակ՝ Արցախը պաշտպանելու։ Այսօր Դուք հպարտությամբ հայտարարում եք, թե Արցախը Ադրբեջան է։ Հայտարարում եք, թե դա միշտ է այդպես եղել, պարզապես նախկինները մեզ խաբել ու այդ մասին երբեք չեն ասել։ Եթե Արցախը Ադրբեջան էր, ինչու մեր որդիներին սպանեցիք Ադրբեջանում։ Դուք տարաք, այլ ոչ թե նախկինները»,- լսվեց լրագրողի միացրած ձայնագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը