22 05 2023

Մեր խնդիրն է արագ ավարտին հասցնել բանակցությունները և ստորագրել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան



Մոսկվայի հանդիպումը հինգշաբթի օրն է, եւ չեմ կարծում, որ իրատեսական է մինչև այդ խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական է: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Եթե կոմունիկացիաների բացման վերաբերյալ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի, դքուք գիտեք՝ մեր մոտեցումները եւ սկզբունքները, բացառել չեմ կարող:

Ես ասացի, որ մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտին հասցնել բանակցությունները եւ ստորագրել խաղաղության պայմանագիր: Համեյանդեպս, մեր թիմը շատ ինտենսիվ է աշխատում:

Դուք գիտեք, որ Վաշինգտոնից առաջ մենք մեր խմբագրումները նորից փոխանցել ենք ադրբեջանական կողմին: Եթե չեմ սխալվում, դա 4-րդ խմբագրումն էր: Հիմա մենք ըստ էության, իրենց արձագանքին ենք սպասում, որը, հույս ունենք՝ կարտահայտի Վաշինգտոնում տեղի ունեցած քննարկումները, ըմբռնումը, պայմանավորվածությունները, այն ըմբռնման առաջընթացը, որը արձանագրվել է: Եթե պարզվի, որ Ադրբեջանն, օրինակ, այս շաբաթ փոխանցի իր արձագանքները, եւ եթե մեկ շաբաթը բավարար է վերլուծելու համար, եթե տեսնենք այդ առաջարկները, մոտեցումները համարում ենք ընդունելի փոխզիջումային տրամաբանության մեջ, ինչո՞ւ չէ: Բայց այս պահին դեռեւս չենք ստացել իրենց արձագանքները»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ